1 Chronicles 18:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դաւիթը պահապաններ դրաւ Դամասկոսի Ասորիքում, եւ Ասորիքը Դաւիթին եղաւ իբրեւ հարկատու ծառաներ. և Տէրը օգնում էր Դաւիթին, ամեն ուր որ նա գնար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա Ասորիքում՝ Դամասկոսի մօտ բերդապահ զօրք դրեց, եւ նրանք Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորեց Դաւթին |
| armenian-1853 | Եւ Դաւիթ Դամասկոսի Ասորիներուն մէջ բերդապահ զօրքեր դրաւ ու Ասորիները Դաւիթին հարկատու ծառայ եղան։ Դաւիթ ուր որ կ’երթար՝ Տէրը անոր յաջողութիւն կու տար։ |
| armenian-2018 | Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ |
| armenian-nea | Նա Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորք դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։ |