1 Chronicles 17:21 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովուրդ Իսրայէլին պէս, որի համար ինքն Աստուած գնաց իր համար ժողովուրդ փրկելու, որ քեզ համար մեծամեծ եւ զարհուրելի գործքերով անուն հաստատես՝ քո ժողովրդի առաջից ազգեր քշելով, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
Armenian Eastern Bible 1994 Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին։ Դու
armenian-1853 Երկրի վրայ ո՞ր ազգը քու ժողովուրդիդ Իսրայէլին պէս է, որուն համար նոյն ինքն Աստուած եկաւ զանիկա փրկելու, իրեն ժողովուրդ ընելու, որ Եգիպտոսէն ազատած ժողովուրդիդ առջեւէն ազգեր վռնտելով՝ քեզի մեծ ու երեւելի անուն ստացար։
armenian-2018 Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։
armenian-nea Երկրի վրա չկա այնպիսի ազգ, ինչպիսին Իսրայելի քո ժողովուրդն է, որին Աստված առաջնորդեց՝ փրկելու որպես իր ժողովրդին, որպեսզի իր համար մեծ ու երևելի անուն ստեղծի՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին ազատեցիր Եգիպտոսից։