1 Chronicles 12:29 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Բենիամինի որդկանցից՝ Սաւուղի եղբայրներից երեք հազար. և մինչեւ այն ժամանակ նորանցից շատերը Սաւուղի տան պահապանութիւնն էին անում։
Armenian Eastern Bible 1994 Բենիամինի որդիներից՝ Սաւուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սաւուղի տան վերակացուներ էին։
armenian-1853 Եւ Սաւուղին եղբայրներէն, Բենիամինին որդիներէն, երեք հազար մարդիկ. քանզի մինչեւ այն ատեն անոնց մեծ մասը Սաւուղին տանը պահպանութիւնը կ’ընէին
armenian-2018 Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։
armenian-nea Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։