1 Chronicles 12:22 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ այն ժամանակ օր ըստ օրէ գալիս էին Դաւիթի մօտ նորան օգնելու, մինչեւ որ նորանք մի մեծ բանակ եղան Աստուծոյ բանակին պէս։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այսպիսով օրէցօր Դաւթի մօտ էին գալիս նոր ուժեր, մինչեւ որ Դաւթի բանակը Աստծու բանակի պէս հզօր դարձաւ։ |
| armenian-1853 | Վասն զի այն ատեն օրէ օր Դաւիթին կու գային անոր օգնելու համար, այնպէս որ Աստուծոյ բանակին պէս մեծ բանակ մը եղաւ։ |
| armenian-2018 | Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։ |
| armenian-nea | Այսպես օր օրի Դավթի մոտ էին գալիս նոր ուժեր, մինչև որ Դավթի բանակն Աստծու բանակի պես հզոր դարձավ։ |