1 Chronicles 11:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ սորանք են Դաւիթի քաջերի գլխաւորները, որոնք նորան օգնեցին նորա թագաւորութիւնում բոլոր Իսրայէլի հետ, որ նորան թագաւոր անեն, Տիրոջ Իսրայէլի վերայ ասած խօսքին համեմատ։
Armenian Eastern Bible 1994 Սրանք են Դաւթի զօրքի այն հրամանատարները, որոնք նրա թագաւորութեան մէջ նրա հետ ու ամբողջ Իսրայէլի հետ հզօրանում էին,
armenian-1853 Ասոնք են Դաւիթին գլխաւոր զօրավարները, որոնք անոր թագաւորութեանը համար անոր օգնութիւն ըրին բոլոր Իսրայէլի հետ, որպէս զի անիկա թագաւոր ըլլայ, Տէրոջը Իսրայէլին ըսած խօսքին համեմատ։
armenian-2018 Սրանք են Դավթի քաջերի գլխավորները, որոնք ամբողջ Իսրայելի հետ նրան օգնեցին նրա թագավորության մեջ, որպեսզի թագավոր հռչակեն նրան՝ Իսրայելի մասին Տիրոջ ասած խոսքի համաձայն։
armenian-nea Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։