bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Zechariah 8
Zechariah 8
armenian-nea
1
Եվ Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.
2
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար”։
3
Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։
4
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ, յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝ մեծ տարիքի պատճառով։
5
Քաղաքի հրապարակները կլցվեն պատանիներով և աղջիկներով, որ խաղան նրա հրապարակներում”։
6
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի”,- ասում է Ամենակալ Տերը։
7
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից.
8
նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։
9
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից, երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք, և երբ այս տաճարը շինվեց։
10
Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր, անասուններ վարձելն էլ հարգի չէր, և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով. կուղարկեմ բոլոր մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։
11
Բայց արդ նախկին օրերի նման ես չեմ անի այդ ժողովրդի մնացորդներին,- ասում է Ամենակալ Տերը,-
12
այլ խաղաղություն ցույց կտամ։ Այգին կտա իր պտուղը, հողը կտա իր բերքը, երկինքը կտա իր ցողը, և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։
13
Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
14
Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ինչպես խորհեցի ձեզ չարչարել, երբ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը,- և չզղջացի,
15
նույնպես պատրաստվում ու խորհում եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանդ. քաջալերվե՛ք։
16
Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.
17
թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ատեցի այդ ամենը”,- ասում է Ամենակալ Տերը»։
18
Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց.
19
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։
20
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ,
21
և մեկի բնակիչները կհավաքվեն մյուս քաղաքում և կասեն. “Գնանք աղաչելու Տիրոջ առջև և փնտրելու Ամենակալ Աստծու երեսը”. ես էլ կգնամ։
22
Շատ ժողովուրդներ կգան՝ փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում և Տիրոջ հետ հաշտություն գտնելու”։
23
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։
← Chapter 7
Chapter 9 →