bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Romans 13
Romans 13
armenian-nea
1
Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։
2
Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց վրա դատապարտություն են ընդունում։
3
Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս,
4
որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։
5
Ահա թե ինչու պետք է հնազանդվել, ոչ միայն բարկության վախից, այլև խղճի հանգստության համար։
6
Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։
7
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
8
Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։
9
Պատվիրանները՝ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ են խտացված. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։
10
Սերն ընկերոջ հանդեպ չարիք չի գործում. Օրենքի լրումը սերն է։
11
Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։
12
Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։
13
Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։
14
Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։
← Chapter 12
Chapter 14 →