bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 85
Psalms 85
armenian-nea
1
Աղոթք Դավթի Տե՛ր, խոնարհի՛ր ականջդ և լսի՛ր ինձ, Որովհետև աղքատ և անտուն եմ ես։
2
Սո՛ւրբ պահիր հոգիս, Տե՛ր, փրկի՛ր, Աստվա՛ծ, քո ծառային, Որ քեզ հուսաց։
3
Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև ամեն օր քեզ աղաղակեցի,
4
Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, որովհետև, Տե՛ր, Հոգիս քեզ բարձրացրի։
5
Քանզի դու, Տե՛ր, քաղցր և ուղիղ ես, Բազումողորմ նրանց հանդեպ, ովքեր աղոթում են քեզ։
6
Ունկնդրի՛ր աղոթքներս, Տե՛ր, և նայի՛ր խնդրանքներիս ձայնին։
7
Նեղությանս օրը քեզ աղոթեցի, և դու լսեցիր ինձ։
8
Աստվածների մեջ ոչ ոք նման չէ քեզ, Տե՛ր, Եվ ոչինչ չկա քո գործերի պես։
9
Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։
10
Մեծ ես դու, Տե՛ր, և սքանչելիքներ ես գործում, Եվ միայն դո՛ւ ես Աստված։
11
Ինձ առաջնորդի՛ր քո ճանապարհով, որ գնամ քո ճշմարտությամբ, Եվ սիրտս ուրախ թող լինի՝ ակնածելով քո անունից։
12
Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Իմ համակ սրտով և պիտի փառավորեմ Հավիտյան քո անունը։
13
Մեծ եղավ քո ողորմությունն ինձ վրա. Փրկեցիր հոգիս դժոխքի խորքից։
14
Անօրենները հարձակվեցին վրաս, Աստվա՛ծ, Հզորների ամբոխներն իմ անձը փնտրեցին Եվ քեզ Աստված չհամարեցին իրենց առջև։
15
Բայց դու, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, գթած և ողորմած ես, Համբերատար, բազումողորմ և ճշմարիտ։
16
Նայի՛ր և ողորմի՛ր ինձ. Զորությո՛ւն տուր քո ծառային, Պահպանի՛ր քո աղախնի որդուն
17
Եվ բարության նշա՛ն ցույց տուր ինձ։ Ինձ ատողները պիտի տեսնեն և ամաչեն, Որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր ինձ և մխիթարեցիր։
← Chapter 84
Chapter 86 →