bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 83
Psalms 83
armenian-nea
1
Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Կորխի որդիների
2
Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
3
Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծու առջև։
4
Քանզի ճնճղուկն իր բույնը գտավ, տատրակը՝ իր բույնը, Որտեղ իր ձագերը պիտի դնի։ Քո սեղանը, Տե՛ր զորությունների, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։
5
Երանի՜ բոլորին, որ բնակվում են Տիրոջ տանը. Նրանք պիտի օրհնեն քեզ հավիտյանս հավիտենից։
6
Երանի՜ մարդուն, որի օգնությունը քեզանից է, Եվ միտք դրեց ելնել տրտմության հովտից
7
Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,
8
Զորությունից զորություն պիտի ընթանա, Եվ հրեշտակների Աստվածը պիտի երևա Սիոնում։
9
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, լսի՛ր աղոթքներս, Ակա՛նջ արա, Հակոբի՛ Աստված։
10
Հաճելի ես դու մեզ, տե՛ս, Աստվա՛ծ, և նայի՛ր քո օծյալի երեսին։
11
Որովհետև մեկ օրը քո գավիթների մեջ Ինձ համար ավելի լավ է, քան հազարները։ Ես նախընտրեցի Աստծու տան շեմին մնալ, Քան մեղավորների հարկերում բնակվել։
12
Տերը՝ մեր Աստված, ողորմություն և ճշմարտություն է սիրում։ Նա շնորհք և փառք պիտի տա։ Տերն իր ողորմությունը չի պակասեցնի նրանցից, Ովքեր անբծությամբ են ընթանում։
13
Տե՛ր Աստված զորությունների, Երանի՜ մարդուն, որ վստահում է քեզ։
← Chapter 82
Chapter 84 →