bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 8
Psalms 8
armenian-nea
1
Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Դավթի
2
Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։
3
Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։
4
Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։
5
Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան, Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։
6
Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան, Փառքով ու պատվով պսակեցիր նրան
7
Եվ կանգնեցրիր նրան քո բոլոր ձեռակերտների վրա։ Ամեն ինչ հնազանդ դարձրիր նրա ոտքերի տակ՝
8
Ոչխար, արջառ և ամեն տեսակի վայրի անասուն,
9
Երկնի թռչուններ ու ծովի ձկներ, որ շրջում են ուղիներում ծովի։
10
Տե՜ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է Քո անունը երկրի վրա։
← Chapter 7
Chapter 9 →