bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 69
Psalms 69
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան
2
Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր, Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու։
3
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
4
Թող ամաչած դառնան, Ովքեր ինձ «վա՜յ, վա՜յ» էին ասում։
5
Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր։ Քո տված փրկությունը սիրողները Թող միշտ ասեն. «Աստված մեծ է»։
6
Ես աղքատ և անտուն եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ, Իմ փրկիչն ու իմ օգնականն ես. Տե՛ր իմ, մի՛ ուշացիր։
← Chapter 68
Chapter 70 →