bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 59
Psalms 59
armenian-nea
1
Դպրապետին՝ ինչպես «անցած ժամանակների մասին»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր, ուսանելու համար,
2
երբ նա հրի մատնեց Միջագետքի ու Սոբայի ասորիներին, իսկ հետ դառնալիս Հովաբն Աղի ձորում տասներկու հազար մարդ կոտորեց
3
Աստվա՛ծ, մերժեցիր և ավերեցիր մեզ, Բարկացար, բայց պիտի գթաս մեզ։
4
Շարժեցիր երկիրն ու խռովեցրիր այն, Բուժի՛ր նրա հարվածները, որովհետև սասանվեց։
5
Քո ժողովրդին խստություն ցույց տվեցիր Եվ մեզ հիմարության գինի խմեցրիր։
6
Երկյուղածներիդ նշան տվեցիր, Որ կարողանան ապրել աղեղի երեսից։
7
Ինչպես սիրելիներդ փրկվեցին, Այնպես պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։
8
Աստված խոսեց իր սրբարանից. «Պիտի ցնծամ, պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ վրանների հովիտը չափեմ։
9
Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, Եփրեմն է իմ գլխի սաղավարտը։ Հուդան իմ թագավորն է,
10
Մովաբը՝ հույսիս ավազանը, Եդովմի վրա պիտի ուղղեմ իմ քայլերը. Այլազգիները ինձ հնազանդվեցին»։
11
Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ,
12
Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ մերժեցիր մեզ Եվ մեր զորքերի մեջ չեղար, Աստվա՛ծ։
13
Նեղության մեջ մեզ օգնությո՛ւն տուր, Որովհետև ունայն է մարդու փրկությունը։
14
Աստծով արիություն կգործենք, Եվ նա կարհամարհի մեզ նեղողներին։
← Chapter 58
Chapter 60 →