bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 42
Psalms 42
armenian-nea
1
Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։
2
Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։
3
Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։
4
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
5
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
← Chapter 41
Chapter 43 →