bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 35
Psalms 35
armenian-nea
1
Դպրապետին։ Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը
2
Մեղանչելիս անօրենն ասում է ինքն իրեն, Թե իր աչքերի առջև Աստծու երկյուղը չկա.
3
Խորամանկեց նրա առջև՝ թաքցնելով իր նյութած անօրենությունը և չատելով այն։
4
Նրա բերանի խոսքերն անօրենություն ու նենգություն են։ Նա չուզեց իմանալ բարին.
5
Անօրենություն խորհեց իր անկողնում, Կանգնեց այն ամեն ճանապարհի վրա, որ բարի չէ, Եվ չարից չձանձրացավ։
6
Տե՛ր, երկնքում է քո ողորմությունը, Իսկ ճշմարտությունդ մինչև ամպերն է հասնում։
7
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
8
Որքա՜ն առատացրիր քո ողորմությունը, ո՛վ Աստված, Ուստի մարդկանց որդիները թևերիդ հովանուն պիտի հուսան,
9
Քո տան առատությունից պիտի արբենան, Եվ նրանց պիտի ըմպել տաս քո փափկության ակունքներից։
10
Կյանքի աղբյուրը քեզանից է, Տե՜ր, Եվ երեսիդ լույսով ենք տեսնում լույսը։
11
Ողորմությունդ ծագեցրո՛ւ քեզ ճանաչողներին Եվ արդարությունդ՝ սրտով ուղիղներին։
12
Թող մեզ չհասնի ամբարտավանի ոտքը, Եվ մեղավորների ձեռքերը դող չպատճառեն մեզ։
13
Այնտեղ պիտի ընկնեն Բոլոր անօրենություն գործողները, Պիտի մերժվեն, Որ այլևս չկարողանան ոտքի կանգնել։
← Chapter 34
Chapter 36 →