bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 33
Psalms 33
armenian-nea
1
Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքն Աբիմելեքի առջև, որն էլ հետո Դավթին բաց թողեց, որ գնա
2
Ամեն ժամ պիտի Տիրոջն օրհնաբանեմ, Ամեն ժամ նրա օրհնությունը բերանիս մեջ թող լինի։
3
Անձս Տիրոջով պիտի պարծենա. Թող լսեն հեզերը և ուրախանան։
4
Մեծարե՛ք Տիրոջն ինձ հետ, Միասին պանծացնենք նրա անունը։
5
Խնդրեցի Տիրոջը, և լսեց ինձ. Իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։
6
Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, Եվ ձեր երեսը թող չամաչի։
7
Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։
8
Տիրոջ հրեշտակների բանակն Իրենից երկյուղածների շուրջն է Եվ պահում է նրանց։
9
Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։
10
Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր, Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։
11
Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։
12
Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ. Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։
13
Այն մարդը, որ ցանկանում է կյանքը, Սիրում է տեսնել իր օրերը բարության մեջ.
14
Լռեցրո՛ւ լեզուդ չարությունից, Շրթունքներդ թող նենգություն չխոսեն։
15
Չարից զգուշացի՛ր և բարի՛ք գործիր, Խնդրի՛ր խաղաղություն և հետևի՛ր նրան։
16
Տիրոջ աչքն արդարների վրա է, Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։
17
Տերը հատուցում է չարագործներին՝ Նրանց հիշատակը երկրի երեսից ջնջելու։
18
Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց. Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։
19
Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։
20
Բազում են արդարների նեղությունները, Բայց ամեն ինչից Տերը փրկում է նրանց
21
Եվ պահպանում է նրանց բոլոր ոսկորները, Որպեսզի ոչ մեկը չփշրվի։
22
Մեղավորին չարությունը կսպանի, Արդարին ատողը կպատժվի։
23
Տերը փրկում է իր ծառաների հոգիները, Եվ բոլոր նրան հուսացողները չեն զղջա։
← Chapter 32
Chapter 34 →