bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 31
Psalms 31
armenian-nea
1
Դավթի՝ սաղմոս իմաստության Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց, Եվ նրանց, ում բոլոր հանցանքները ներվեցին։
2
Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում, Եվ որի բերանում նենգություն չկա։
3
Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։
4
Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա. դեպի թշվառություն դարձա, Որովհետև փշերն ինձ ծակծկեցին։
5
Մեղքերս քեզ ցույց կտամ Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։ Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը», Եվ դու թողություն կտաս Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։
6
Դրա համար բոլոր սրբերը անհրաժեշտ ժամին Աղոթքի կկանգնեն քո առջև. Առատ հեղեղներից ու ջրերից ոչինչ չի մոտենա նրանց։
7
Դու ես իմ ապավենն այն նեղության մեջ, Որ շուրջս պատեց։ Ո՛վ իմ ցնծություն, փրկի՛ր ինձ նրանցից, Ովքեր պաշարեցին ինձ։
8
«Քեզ իմաստուն կդարձնեմ և խելամուտ՝ այն ճանապարհին, Որով պիտի ընթանաս, և աչքերս վրադ կպահեմ»։
9
Մի՛ եղեք ձիերի և ջորիների նման, որոնք ըմբռնում չունեն. Նրանց կզակը սանձով և պախուրցով պետք է ճմլել, Որ քեզ չմոտենան։
10
Բազում են մեղավորների տանջանքները, Բայց Տիրոջը հուսացողներին Տիրոջ ողորմությունը կպարուրի։
11
Ուրա՛խ եղեք և ցնծացե՛ք Տիրոջով, ո՜վ արդարներ, Պարծեցե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։
← Chapter 30
Chapter 32 →