bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 129
Psalms 129
armenian-nea
1
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Խոր անդունդներից աղոթեցի քեզ, Տե՛ր,
2
Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը, Թող ականջներդ լսեն աղոթքիս ձայնը։
3
Եթե անօրենություններս քննես, Տե՜ր, Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել քո առջև,
4
Քանզի քեզանից է քավությունը։
5
Հանուն քո անվան համբերեցի, Տե՛ր, Հոգիս քո խոսքին սպասեց,
6
Հոգիս Տիրոջը հուսաց։ Առավոտյան պահից մինչև երեկո, Առավոտյան պահից Իսրայելը Տիրոջը հուսաց։
7
Տիրոջից է առատ ողորմությունը, Նրանից է ողջ փրկությունը,
8
Եվ նա պիտի փրկի Իսրայելին իր բոլոր նեղություններից։
← Chapter 128
Chapter 130 →