bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 125
Psalms 125
armenian-nea
1
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։
2
Այնժամ մեր բերանները լցվեցին խնդությամբ, Եվ լեզուները մեր՝ ցնծությամբ։ Այնժամ ասացին հեթանոսների մեջ. «Տերը մեծ բաներ գործեց նրանց համար»։
3
Մեծ բաներ գործեց Տերը մեզ համար, Եվ մենք բերկրեցինք։
4
Դարձրո՛ւ մեզ գերությունից, Տե՜ր, Հարավի հեղեղների պես։
5
Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։
6
Ովքեր գնալով գնում էին և լալիս, Ովքեր տանում էին բարձած սերմերն իրենց, Հետ պիտի գան ցնծալով Եվ առած պիտի բերեն իրենց խրձերը։
← Chapter 124
Chapter 126 →