bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 123
Psalms 123
armenian-nea
1
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-
2
Եթե Տերը մեզ հետ չլիներ, Երբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա,
3
Ողջ-ողջ կկամենային կուլ տալ մեզ, Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա։
4
Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,
5
Մեր անձերն անցան անդադար հորձանքներով։
6
Օրհնյա՜լ է Տերը, որ մեզ Նրանց ատամների որսը չդարձրեց։
7
Մեր անձերն ազատվեցին, Ինչպես ճնճղուկը՝ որսորդների թակարդից։ Նրանց թակարդները փշրվեցին, Եվ մենք ազատվեցինք։
8
Մեր օգնությունը Տիրոջ անունից է. Նա ստեղծեց երկինքն ու երկիրը։
← Chapter 122
Chapter 124 →