bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 121
Psalms 121
armenian-nea
1
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Տիրոջ տուն ենք գնալու»։
2
Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։
3
Երուսաղեմը կառուցված է իբրև քաղաք, Եվ բնակչությունը՝ նրա շուրջ։
4
Ազգերը այնտեղ ելան, ազգերը Տիրոջ, Իբրև վկայություն Իսրայելի՝ Խոստովանելու Տիրոջ անունը։
5
Քանզի այնտեղ են դրված աթոռները դատաստանի, Աթոռներ՝ դրված Դավթի տան մեջ։
6
Հարցրե՛ք Երուսաղեմի խաղաղության Ու շենության մասին, դուք, որ սիրում եք նրան։
7
Թող խաղաղություն լինի քո զորության մեջ, Եվ քո ամրոցների աշտարակներում՝ շենություն։
8
Իմ եղբայրների և ընկերների համար Քեզ խաղաղություն մաղթեցի,
9
Քեզ և Տիրոջ՝ մեր Աստծու տան համար Քեզ բարություն ցանկացանք։
← Chapter 120
Chapter 122 →