bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 11
Psalms 11
armenian-nea
1
Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի
2
Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց, Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։
3
Մարդն իր ընկերոջ հետ նանրությամբ խոսեց, Նենգ շրթունքներով շողոքորթություններ խոսեց։
4
Տերը թող կործանի նենգավոր շրթունքները Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.
5
«Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, Արդ, ո՞վ է մեր տերը»։
6
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
7
Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, Ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ Յոթնապատիկ սրբված և զտված հողից։
8
Դու, Տե՛ր, պահեցիր մեզ և փրկեցիր Այս սերնդից մինչև հավիտենություն։
9
Շուրջանակի ամբարիշտներ են շրջում. Ըստ քո բարձրության՝ մեծությո՛ւն շնորհիր Մարդկանց որդիներին։
← Chapter 10
Chapter 12 →