bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 107
Psalms 107
armenian-nea
1
Սաղմոս Դավթի՝ օրհներգ
2
Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ է Օրհնելու և սաղմոսելու քեզ իմ փառքով։
3
Զարթնի՛ր, փա՛ռք իմ, զարթնի՛ր սաղմոսով և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան։
4
Գոհություն կմատուցեմ քեզ, Տե՛ր, ժողովուրդների մեջ Եվ սաղմոս կերգեմ քեզ ազգերի մեջ։
5
Քո ողորմությունը մեծ եղավ մինչև երկինք, Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։
6
Դու երկինք ես բարձրացել, Աստվա՛ծ, Քո փառքը ամբողջ երկրում է։
7
Որպեսզի սիրելիներդ փրկվեն, Պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։
8
Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։
9
Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմը՝ իմ գլխի սաղավարտը, Հուդան՝ իմ թագավորը,
10
Մովաբը՝ հույսիս ավազանը։ Պիտի ուղղեմ երթն իմ Եդովմ, Եվ այլազգիներն ինձ հնազանդվեցին»։
11
Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ,
12
Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ մեզ մերժեցիր Եվ մեր զորքերի հետ չեղար, Աստվա՛ծ,
13
Նեղության մեջ տո՛ւր մեզ օգնություն, Որովհետև ունայն է մարդու փրկությունը։
14
Աստծով զորություն կստեղծենք, Եվ նա մեր թշնամիներին ամոթահար կանի։
← Chapter 106
Chapter 108 →