bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 100
Psalms 100
armenian-nea
1
Սաղմոս Դավթի Ես պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր, Քո ողորմության և իրավունքի համար,
2
Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ, Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։
3
Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի Եվ ատեցի ուրացություն անողներին։
4
Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։
5
Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին, Նրան հայտնապես հալածեցի, Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, Նրա հետ հաց չկերա։
6
Աչքերս դեպի երկրի հավատացյալներն էին, Որպեսզի նրանք ինձ հետ նստեն. Ով գնում էր անբիծ ճանապարհով, Նա էր ինձ ծառայում։
7
Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում, Անիրավություն խոսողն աչքերիս առջև Հաջողություն չուներ։
8
Ամեն առավոտ սպանում էի Երկրի բոլոր մեղավորներին. Պիտի վերացնեմ Տիրոջ քաղաքից Բոլոր նրանց, ովքեր Անօրենություն են գործում։
← Chapter 99
Chapter 101 →