bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 9
Proverbs 9
armenian-nea
1
Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց,
2
մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։
3
Առաքեց իր ծառաներին՝ կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին, և ասաց.
4
«Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»։ Իսկ պակասամիտներին ասաց.
5
«Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։
6
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
7
Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։
8
Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։
9
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
10
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, սրբերի խորհուրդը՝ հանճար, օրենքի իմացությունը մտքի հարստություն է։
11
Այս օրինակով դու երկար կապրես, և կավելանան քո կյանքի տարիները։
12
Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։ Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել. քանզի թողած իր այգու ճանապարհները՝ մոլորվում է իր արտի շավիղներում, գնում է անջրդի դաշտ ու անապատ և ծարավուտ հողից իր ձեռքով ոչ մի պտուղ չի հավաքում։
13
Անզգամ և հանդուգն կինը հացի կարոտ պիտի մնա, ու նաև նա, ով ամոթ չի զգում։
14
Աթոռով նստում է իր տան դռանը, քաղաքի հրապարակներում
15
և կպչում իրենց ուղիղ ճանապարհներով գնացող անցորդներին.
16
«Ով ձեր մեջ առավել հիմար է, ինձ մոտ թող գա», իսկ պակասամիտներիդ հրամայում եմ և ասում.
17
«Թաքուն կերած հացը համով է, գողացված ջուրը քաղցր է խմվում»։
18
Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։ Իսկ դու թռի՛ր հեռու և մի՛ մնա նրա մոտ, և աչքդ մի՛ դիր նրա վրա, որ այդպես անցնես օտար ջրից, և անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից և ջուր չխմես օտար աղբյուրից. որպեսզի երկար ապրես, և ավելանան կյանքիդ տարիները։
← Chapter 8
Chapter 10 →