bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 7
Proverbs 7
armenian-nea
1
Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահի՛ր քո մեջ։ Որդյա՛կ, պատվի՛ր Տիրոջը ու զորացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ մեկից մի՛ երկնչիր։
2
Որդյա՛կ, պահի՛ր իմ պատվիրանները և կապրես, նաև իմ խոսքերը, ինչպես աչքի բիբը։
3
Կապի՛ր նրանք քո մատներին և գրի՛ր սրտիդ ամբողջ երկայնքով։
4
Ասա՛ իմաստությանը քեզ քույր լինի, և հանճարը քեզ մտերի՛մ դարձրու,
5
որպեսզի քեզ պաշտպանեն օտար և չար կնոջից, երբ խոսքերի պատրանքներով նա քեզ հրապուրի։
6
Իր տան պատուհանից աչքը հառած հրապարակին՝
7
նայում է անմիտ պատանիներին և ընտրում մի երիտասարդի,
8
որ անցում է հրապարակով, նրա տան անկյան մոտով։
9
Երբ իջնում է երեկոյան խավարը, երբ մտնում է գիշերը, և դադարում շարժումը,
10
այդ կինը ընդառաջ է ելնում նրան պոռնկի կերպարանքով,
11
որ խելքահան անի հրայրքով ու պագշոտությամբ։ Նա տանը չի մնում,
12
թափառում է մերթ դրսում, մերթ դարանակալ լինում հրապարակի անկյուններում։
13
Ապա տենչանքով համբուրում է մեկին և լրբենի տեսքով ասում նրան.
14
«Ես խաղաղության ուխտ էի արել, այսօր աղոթքս կատարեցի,
15
դրա համար ընդառաջ ելա քեզ. ցանկացա երեսդ տեսնել, և ահա գտա քեզ։
16
Գահավորակս պատել եմ ծածկոցներով, եգիպտական պաստառներով զարդարել,
17
անկողինս կրոկոս ծաղիկով պատրաստել, և բնակարանս կինամոնով խնկել։
18
Արի՛ մինչև առավոտ սիրով վայելենք և ցանկությանը տրվենք.
19
քանի որ ամուսինս տանը չէ, այլ հեռու ճանապարհ է գնացել,
20
փողի քսակն իր ձեռքն է առել և շատ օրեր անց թերևս տուն գա»։
21
Եվ մոլորեցնելով նրան բազում խոսքերով, խեղդող շուրթերով գայթակղելով նրան,
22
և նա հիմարացած գնալով կնոջ հետևից, ինչպես արջառը՝ կառափնարան, կամ ինչպես շունը՝ թոկը վզին,
23
կամ ինչպես եղջերուն՝ լյարդից նետահարված, և թռչնի նման շտապում է դեպի ծուղակը ու չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։
24
Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և անսա՛ իմ բերանի խոսքերին։
25
Մի՛ շեղիր սիրտդ դեպի նրա ճանապարհները և մի՛ մոլորվիր նրա շավիղներում,
26
որովհետև շատերին խոցոտելով՝ տապալել է, և բազում են նրա կողմից սպանվածները։
27
Նրա տունը դժոխքի ճանապարհներ են, որոնք իջեցնում են մահվան շտեմարանները։
← Chapter 6
Chapter 8 →