bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 5
Proverbs 5
armenian-nea
1
Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,
2
որպեսզի բարի խորհուրդները պահես։ Քեզ եմ պատվիրում իմ շուրթերի իմաստությունը։
3
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,
4
բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի,
5
որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը,
6
որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։
7
Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը,
8
քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին,
9
որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։
10
Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։
11
Որ հետո զղջաս, երբ քո մարմնի անդամները մաշվեն,
12
ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։
13
Ո՛չ իմ խրատատուի ձայնն էի լսում, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին.
14
քիչ էր մնացել, որ խորհրդի և ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի։
15
Ջուրը քո ամանի՛ց խմիր և քո ջրհորի ջրից։
16
Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո հրապարակը թող հոսեն քո ջրերը։
17
Դրանք միայն քոնը թող լինեն, և ո՛չ մի օտար չբաժանի քեզ հետ։
18
Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ,
19
եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։
20
Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.
21
քանզի Աստծու աչքի առջև են տղամարդու ճանապարհները, և նա գիտի նրա բոլոր շավիղները։
22
Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,
23
չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։
← Chapter 4
Chapter 6 →