bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 25
Proverbs 25
armenian-nea
1
Սողոմոնի առակներից, որոնք օրինակել են Հուդայի արքա Եզեկիայի բարեկամները։
2
Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։
3
Անքննելի են երկնքի բարձունքները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։
4
Չփորձված արծաթը մաքրի՛ր կրակով, և կմաքրվի այն միանգամից։
5
Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։
6
Մի՛ հպարտացիր թագավորի առջև, և մի՛ մոտեցիր մեծամեծերի տեղերին,
7
քանզի լավ է, որ մեկը ասի քեզ. «Վե՛ր բարձրացիր ինձ մոտ», քան թե խոնարհվես հզորի առջև։ Խոսի՛ր աչքովդ տեսածի մասին.
8
հանդուգն կերպով կռվի մեջ մի՛ մտիր, որ հետո չզղջաս։ Երբ քո բարեկամը քեզ նախատի,
9
խո՛ւյս տուր նրանից և մի՛ արհամարհիր։
10
Գուցե նախատի քեզ բարեկամդ, և քո թշնամությունն ու մարտը չվերջանա, այլ մահվան պես քեզ լինի։ Շնորհն ու բարեկամությունը ազատ են. քո մեջ հաստատի՛ր դրանք ու չես նախատվի, և խաղաղ կանցնի քո ժամանակը։
11
Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։
12
Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։
13
Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։
14
Նրանք, ովքեր սուտ խոստումներով են պարծենում, նման են սաստիկ հողմերի, ամպերի և անձրևների։
15
Երկայնամտությունից հաջողություն է գտնում թագավորը, անսանձ լեզուն փշրում է ոսկորները։
16
Որդյա՛կ, երբ մեղր գտնես, չափո՛վ կեր. որ չհագենաս և չփսխես։
17
Քո ոտքով քի՛չ հաճախիր բարեկամիդ, որ չձանձրանա քեզնից և չատի քեզ։
18
Սրած սուր նետի և սուսերի պես է իր բարեկամի մասին սուտ վկայություն տվողը։
19
Չարի ճանապարհները և անօրենի ոտքերը պիտի կորչեն չարի օրը։
20
Ինչպես քացախն է անօգուտ վերքին, այնպես էլ մարմնի ցավերից տրտմում է սիրտը։ Ինչպես ցեցը հագուստին, որդը՝ փայտին, այնպես էլ տրտմությունը վնաս է մարդու սրտին։
21
Եթե քաղցած է թշնամիդ, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր։
22
Եթե այդ անես, նրա գլխին կրակի կայծեր կկուտակես, և Տերը քեզ բարություն կհատուցի։
23
Հյուսիսի քամին ամպեր է բերում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։
24
Լավ է ապրել տանիքի տակ՝ մի անկյունում, քան նույն տան մեջ՝ բամբասող կնոջ հետ։
25
Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։
26
Ինչպես մեկը խցանում է աղբյուրի ակը և ապականում ջրերի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի կորանալը ամբարիշտի առջև։
27
Շատ մեղր ուտելը լավ չէ, բայց հարկավոր է հարգել պատվական խոսքերը։
28
Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։
← Chapter 24
Chapter 26 →