bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 11
Proverbs 11
armenian-nea
1
Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։
2
Ուր թշնամանք է մտնում, այնտեղ է նաև անարգանքը։ Խոնարհների բերանը իմաստություն է խորհում։
3
Ուղիղների կատարելությունը առաջնորդելու է իրենց, իսկ արհամարհողների գայթակղությունը կործանելու է իրենց։
4
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
5
Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։
6
Ուղղամիտների արդարությունը փրկում է իրենց, իսկ անօրենները պիտի կորչեն անմտությամբ։
7
Արդար մարդու վախճանումով նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների պարծանքը պիտի կորչի։
8
Արդարը որսացողներից պիտի ազատվի, նրա փոխարեն ամբարիշտը պիտի բռնվի։
9
Անօրենների բերանը որոգայթ է ընկերներին, իսկ արդարների իմաստությունը հաջողություն է։
10
Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։
11
Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։
12
Պակասամիտն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։
13
Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։
14
Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։
15
Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։
16
Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, իսկ իրավունքն ատող կինը անարգանքի աթոռ է։ Ծույլերը կարոտ պիտի մնան հարստությանը, իսկ ժրաջանները կհաստատվեն հարստության մեջ։
17
Ողորմած մարդը բարիք է գործում իր հոգուն, իսկ անողորմը կործանում է իր մարմինը։
18
Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։
19
Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։
20
Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։
21
Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։
22
Ինչպես ոսկե գինդը խոզի քթին, այնպես է գեղեցկությունը չարաբարո կնոջ համար։
23
Արդարների ցանկությունն ամբողջովին բարի է, իսկ ամբարիշտի հույսը պիտի կորչի։
24
Կան, որ բաշխում են իրենց ունեցածը և ստանում են բազմապատիկ, և կան, որ անհագ հավաքում են, բայց մնում են կարոտյալ։
25
Ամեն անկեղծ անձ օրհնված է, իսկ բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։
26
Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։
27
Ով բարիք է անում, բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է անում, չարիքը կհասնի նրան։
28
Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։
29
Ով չի հոգում իր տան մասին, հողմի բաժին է դառնալու, և անմիտը ծառայելու է իմաստունին։
30
Արդարության պտղից է բուսնում կյանքի ծառը, անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։
31
Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։
← Chapter 10
Chapter 12 →