bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Numbers 36
Numbers 36
armenian-nea
1
Հովսեփի որդիներից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների ցեղի իշխանները, դիմելով Մովսեսին, Եղիազար քահանային ու Իսրայելի որդիների նահապետական տների իշխաններին,
2
ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ քանանացիների երկիրը ժառանգություն տա Իսրայելի որդիներին։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։
3
Արդ, եթե նրանք ամուսնանան Իսրայելի մեկ այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց վիճակը պիտի անջատվի՞ իրենց հոր կալվածքից և ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության կգնան։ Այսպիսով մեր ժառանգությունից այդ բաժինը պիտի վերցվի՞։
4
Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանական տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի՞ այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա՞»։
5
Մովսեսը Տիրոջ հրամանով Հովսեփի որդիների ասածի մասին Իսրայելի որդիներին ասաց.
6
«Սաղպաադի դուստրերի մասին Տերը այս հրամանն է տվել և ասել. “Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կթվան՝ պայմանով, որ այդ տղամարդիկ իրենց հայրական ցեղից լինեն։
7
Իսրայելի որդիների ժառանգությունը ցեղից ցեղ թող չանցնի, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն ի՛ր ցեղի հայրենի ժառանգությանը կապվի։
8
Իսրայելի որդիների որևէ ցեղից ժառանգություն ստացած ամեն մի աղջիկ թող դառնա իր հայրական ցեղին պատկանող որևէ տղամարդու կինը, որպեսզի Իսրայելի որդիները պահպանեն իրենց հայրենի ժառանգությունը։
9
Ժառանգության բաժինը մի ցեղից մյուսը չպետք է անցնի, Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է կապվի իր ժառանգությանը”»։
10
Եվ Տերն ինչպես հրամայել էր Մովսեսին, Սաղպաադի դուստրերն այդպես էլ արեցին։
11
Թերսան, Եգղան, Մեղքան, Նուան և Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։
12
Նրանք Հովսեփի որդիներից Մանասեի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հոր ազգատոհմին։
13
Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։
← Chapter 35