bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Numbers 12
Numbers 12
armenian-nea
1
Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։
2
Եվ ասացին. «Տերը միայն Մովսեսի՞ հետ խոսեց, մի՞թե նա մեզ հետ ևս չխոսեց»։ Եվ Տերը լսեց։
3
Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։
4
Տերն անմիջապես ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ Վկայության խորա՛ն գնացեք»։ Եվ երեքով գնացին Վկայության խորան։
5
Տերն ամպի սյան մեջ իջավ և կանգնեց Վկայության խորանի դռանը։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և երկուսով դուրս եկան։
6
Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։
7
Ո՛չ այնպես, ինչպես իմ ծառա Մովսեսի հետ, որին ես վստահել եմ իմ ողջ տունը։
8
Ես նրա հետ բերան առ բերան եմ խոսում, բացահայտ և ոչ թե առակներով։ Նա տեսավ Տիրոջ փառքը։ Եվ ինչպե՞ս չերկյուղեցիք վատաբանել իմ ծառա Մովսեսին»։
9
Եվ Տերը բարկացավ նրանց վրա ու հեռացավ։
10
Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։
11
Ահարոնն ասաց Մովսեսին. «Խնդրում եմ քեզ, տե՛ր, մի՛ պատժիր մեզ մեր մեղքերի պատճառով, որ գործեցինք չիմանալով։
12
Թող չնմանվի այն վիժվածին, որ մահացած է ելնում մոր արգանդից՝ կեսը սպառված մարմնով»։
13
Այն ժամանակ Մովսեսն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստվա՛ծ, բուժի՛ր նրան»։
14
Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։
15
Եվ Մարիամը յոթ օր հեռացվեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը չմաքրվեց։
16
Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերովթից և բանակեց Փառանի անապատում։
← Chapter 11
Chapter 13 →