bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Leviticus 12
Leviticus 12
armenian-nea
1
Տերն ասաց Մովսեսին.
2
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։
3
Ութերորդ օրը թող որդու մարմնի անթլփատությունը թլփատի։
4
Եվ երեսուներեք օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տա և սրբարան չպիտի մտնի, մինչև լրանան նրա մաքրվելու օրերը։
5
Իսկ եթե նա աղջիկ ծնի, թող յոթ օր անմաքուր համարվի՝ ըստ դաշտանի օրերի, և վաթսունվեց օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։
6
Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։
7
Քահանան այն թող մատուցի Տիրոջ առաջ, քավություն տա նրան, և մաքուր համարի նրան արյան հեղման պատճառով անմաքուր համարվելուց։ Այս է կարգը նրա մասին, ով արու զավակ կամ աղջիկ կծնի։
8
Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։
← Chapter 11
Chapter 13 →