bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Joshua 16
Joshua 16
armenian-nea
1
Հովսեփի որդիների սահմանները եղան Հորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արևելյան կողմից դեպի անապատ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթել-Լուզ,
2
Բեթել-Լուզից բարձրանում և անցնում են Արքիատարովթի սահմանների մոտով,
3
դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։
4
Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Եփրեմը և Մանասեն։
5
Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ նրանց ժառանգության սահմանները եղան արևելքից Աստարովթը, Ադարը, մինչև Վերին Բեթորոնը և Գազերը.
6
սահմաններն անցնում են հյուսիսից դեպի ծովի կողմը՝ Մաքովթ, և պտտվում են արևելյան կողմից Թենաթսելով, անցնում են արևելքից Հանովի մոտով։
7
Հանովից իջնում են Աստարովթ և Նաարաթա, նրանց ավանները, անցնում են Երիքովի մոտով ու հասնում Հորդանան գետը։
8
Թափուայից սահմաններն անցնում են արևմուտք՝ Կանայի հեղեղատը և վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
9
Եփրեմի որդիներին քաղաքներ տրվեցին նաև Մանասեի որդիների ժառանգության մեջ, առանձնացված, բոլոր քաղաքներն իրենց ավաններով։
10
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։
← Chapter 15
Chapter 17 →