bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Jonah 4
Jonah 4
armenian-nea
1
Հովնանն ամբողջությամբ տրտմեց ու խռովվեց։
2
Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։
3
Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։
4
Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։
5
Հովնանը դուրս ելավ այն քաղաքից, նստեց քաղաքի դիմաց [𝕸 քաղաքից արևելք ], իր համար հովանի պատրաստեց և նստեց հովանու տակ, մինչև որ տեսներ, թե ի՛նչ էր լինելու քաղաքին։
6
Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։
7
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։
8
Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։
9
Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։
10
Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չէիր թափել ու չէիր աճեցրել այն. գիշերը ելավ և հաջորդ գիշեր կորավ։
11
Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։
← Chapter 3