bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Job 35
Job 35
armenian-nea
1
Եղիուսը նորից խոսեց ու ասաց.
2
«Այդ ի՞նչն ես իրավունք համարել, ո՞վ ես դու, որ ասում ես. «Արդար եմ Տիրոջ առաջ»,
3
կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։
4
Կպատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.
5
երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. որքա՜ն բարձր են քեզանից։
6
Եթե մեղք ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթե բազում անիրավություններ ես արել, ի՞նչ կարող ես անել։
7
Արդ, եթե արդար ես, ի՞նչ ես տալու նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։
8
Ամբարշտությունդ՝ քեզ նման մարդկանց, արդարությունդ էլ մարդու որդիների համար օգուտ չունեն։
9
Շատերի կողմից զրպարտվածները կաղաղակեն, աղաղակ կբարձրացնեն շատերի բազուկի պատճառով։
10
Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը,
11
որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից»։
12
Այն ժամանակ ձայն կտան, բայց չես լսի, որովհետև ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտավանությունից։
13
Տերը չի ուզում անկարգություններ տեսնել, որովհետև Ամենակալն ինքը տեսնում է բոլորին,
14
ովքեր անօրենություն են գործում. և ինձ կփրկի։ Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթե կարող ես գովել նրան այնպես, ինչպես Է։
15
Եվ արդ, քանի որ չկա մեկը, որ կրել է նրա բարկությունը, մեկը, որ գիտակցել է իր ծանր հանցանքները,
16
ապա ուրեմն Հոբն էլ զուր է բացում բերանը և իր անգիտությամբ ծանրացնում խոսքերը»։
← Chapter 34
Chapter 36 →