bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Job 26
Job 26
armenian-nea
1
Հոբը նորից խոսեց ու ասաց.
2
«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու. արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։
3
Ո՞ւմ խորհրդակից ես լինելու. արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։ Ո՞ւմ հետևից ես արդ գնալու. արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։
4
Ո՞ւմ ես բան ասել, և կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։
5
Մի՞թե երբևէ ջրի խորքից հսկաներ կծնվեն, կամ էլ այնտեղի բնակիչներից։
6
Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։
7
Ոչնչի շուրջը փռեց հյուսիսը, երկիրը կախեց ոչնչի վրա։
8
Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում, և չի պատռվի ամպը նրանց տակ։
9
Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։
10
Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։
11
Երկնի սյուները սարսել են ու զարհուրել նրա սաստումից։
12
Հանդարտեցրել է ծովն իր զորությամբ, և օվկիանոսն է իր իմաստությամբ տարածվել։
13
Սարսել են նրանից երկնքի փականքները. իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։
14
Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
← Chapter 25
Chapter 27 →