bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Job 23
Job 23
armenian-nea
1
Հոբը նորից խոսեց ու ասաց.
2
«Ես էլ գիտեմ, որ ինձ ուղղված հանդիմանությունն ինձնից վեր է, ու նրա ձեռքը ծանրացել է իմ հեծության վրա։
3
Իսկ ո՞վ կիմացնի՝ կգտնե՞մ նրան, և ես վերջապես կհասնե՞մ նրան։
4
Նրա առաջ կներկայացնեմ իմ իրավունքը ու կլցնեմ իմ բերանը իմ հանդիմանությամբ։
5
Ու կիմանամ ես բուժիչ խոսքերը, որ ինձ կասի նա. ու լավ կհասկանամ, ինչ որ ինձ խոսի։
6
Թեկուզ մեծ ուժով գա նա ինձ վրա՝ իր պատուհասներն ի գործ չի դնի։
7
Ճշմարտությունն էլ, հանդիմանանքն էլ գալիս են նույնից, ուստի վերջապես իրավունքներս մեջտեղ կհանի։
8
Թե առաջ գնամ ու չլինեմ՝ ինչպե՞ս կիմանամ դեպքերը վերջին։
9
Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի։ Թե աջն էլ իջեցնի ինձ վրա, միևնույնն է, չեմ տեսնի,
10
քանի որ ինքը գիտի իմ ճանապարհը, քննել-կշռել է ոսկու պես։
11
Կըմբռնեմ նրա պատվիրանները, կընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղվի։
12
Պատվիրաններից դուրս չեմ գա բնավ, որ չմեռնեմ։ Խոսքերը նրա ծոցումս կպահեմ։
13
Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։
14
Ահա թե ինչու կփութամ մոտը ու խրատվելով՝ կմտմտամ միայն իր մասին։
15
Այս ամենով նրա առջև պիտի տագնապեմ, անդրադառնալով ավելի պիտի զարհուրեմ նրանից։
16
Տերը հիվանդացրեց սիրտս, Ամենակալը տագնապեցրեց ինձ։
17
Չէի իմանում, որ խավարն իջնելու էր վրաս. թանձր մեգով է ծածկվել դիմացս»։
← Chapter 22
Chapter 24 →