bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Job 11
Job 11
armenian-nea
1
Սովփար Մինեցին պատասխանեց ու ասաց.
2
«Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։
3
Շատ մի՛ շաղակրատիր, որովհետև մեկը չկա, որ քեզ պատասխան տա։
4
Մի՛ ասա. «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։
5
Այլ մտածի՛ր, թե Տերն ինչպե՛ս է խոսելու քեզ, բաց անելու շրթունքները քեզ հետ։
6
Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
7
Կգտնե՞ս Տիրոջ հետքերը, կամ Ամենակալի հաստատած սահմաններին կարո՞ղ ես վերահասու լինել։
8
Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կիմանաս։
9
Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։
10
Եվ եթե Աստված կործանի այդ բոլորը, ո՞վ կասի նրան՝ «Այդ ի՞նչ արեցիր»։
11
Ինքը գիտի անօրենների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի։
12
Դատարկաբան մարդը խոսքերի մեջ է թաքնվում։ Կնոջից ծնված մարդը նման է անապատի վայրի էշի։
13
Իսկ եթե դու մաքուր ես պահել քո սիրտը, ձեռքդ մեկնի՛ր դեպի Աստված։
14
Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։
15
Եվ ահա քո դեմքը կփայլի վճիտ ջրի պես, կմերկանաս աղտեղությունից ու երկյուղ չես կրի,
16
կմոռանաս նեղություններդ, ինչպես անցած ալիքը, ու չես զարհուրի։
17
Քո աղոթքը՝ որպես Արուսյակը. կեսօրին կծագի կյանքը քո,
18
ու վստահ կլինես, որ հույս ունես. հոգսերի ու վարանումների միջից խաղաղությունը կերևա քեզ։
19
Անդորր կգտնես, և ոչ ոք չի պատերազմի քեզ հետ։ Շատերը շուռ կգան ու քո հաճությունը կփնտրեն.
20
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
← Chapter 10
Chapter 12 →