bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Jeremiah 47
Jeremiah 47
armenian-nea
1
Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։
2
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
3
ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
4
այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը ] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
5
Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանա, ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես,
6
դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։
7
Ինչպե՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա, ովքեր մնացել էին ծովեզերքին։
← Chapter 46
Chapter 48 →