bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 64
Isaiah 64
armenian-nea
1
Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։
2
Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կսասանվեն։
3
Հնուց ի վեր չլսեցինք, և ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված, որ քո ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ,
4
ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։
5
Մենք ամենքս պիղծ դարձանք, և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք. հողմերը քշեցին մեզ։
6
Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։
7
Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։
8
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
9
Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմն անապատ դարձավ ու անեծքի մատնվեց։
10
Մեր սուրբ տաճարն ու փառքը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին, հրո ճարակ դարձավ, և մեր ողջ փառավորությունը կործանվեց։
11
Եվ այս ամենը դու հանդուրժում ես, Տե՛ր, լռություն ես պահում ու սաստիկ նվաստացնում մեզ։
← Chapter 63
Chapter 65 →