bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 61
Isaiah 61
armenian-nea
1
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
2
հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու կողմից հատուցման օրը, մխիթարելու բոլոր սգավորներին,
3
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
4
Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։
5
Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հոտերի հովիվները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։
6
Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։
7
Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը, և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։
8
Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում անիրավ հափշտակությունը. արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։
9
Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն. «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։
10
Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
11
Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։
← Chapter 60
Chapter 62 →