bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 46
Isaiah 46
armenian-nea
1
«Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը. նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։ Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված
2
ու քաղցած կենդանիների վրա. անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝ գրաստների հետ միասին գերության քշվեցին։
3
Լսե՛ք ինձ, ո՛վ դու Հակոբի տուն և դուք, Իսրայելի բոլոր կենդանի մնացածնե՛ր, դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք և մանկությունից
4
մինչև ծերություն՝ խրատված, քանզի ես եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։
5
Ո՞ւմ կնմանեցնեիք ինձ, հապա մտածե՛ք, ո՛վ դուք, մոլորյալնե՛ր,
6
որ քսակից ոսկեղեն եք հանում, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։
7
Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։
8
Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք, զղջացե՛ք դուք, մոլորյալնե՛ր, սրտանց դարձի՛ եկեք,
9
մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
10
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
11
Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։
12
Լսե՛ք ինձ դուք, սրտով մոլորվածնե՛ր և արդարությունից հեռացածներ.
13
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
← Chapter 45
Chapter 47 →