bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 4
Isaiah 4
armenian-nea
1
Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
2
Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։
3
Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար,
4
քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։
5
Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։
6
Հովանի պիտի լինի տոթի դեմ, և ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։
← Chapter 3
Chapter 5 →