bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 35
Isaiah 35
armenian-nea
1
Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ, թող ցնծա անապատն ու ծաղկի շուշանի պես։
2
Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։
3
Ո՛ւժ առեք, լքվա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ,
4
մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
5
Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն։
6
Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։
7
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։
8
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
9
Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
10
Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։
← Chapter 34
Chapter 36 →