bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 31
Isaiah 31
armenian-nea
1
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
2
Բայց Տերն իմաստուն էր և նրանց վրա չարիք բերեց. նրա խոսքը չի անարգվի. նա կկանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի հույսի վրա։
3
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
4
Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։
5
Ինչպես թևածող թռչունները, այդպես էլ Զորությունների Տերը հովանի պիտի լինի Երուսաղեմին, նրա թիկունքին կանգնի, օգնի, փրկի և ապրեցնի։
6
Դարձե՛ք, ո՛վ Իսրայելի որդիներ, որ գաղտնի ու չար ծրագրեր եք խորհում.
7
քանի որ այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթե և ոսկե կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը։
8
Ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնվի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։
9
Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ, նույնպես պարտության են մատնվելու. փախչողն էլ պիտի բռնվի։ Այսպես է ասում Տերը. «Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են»։
← Chapter 30
Chapter 32 →