bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 15
Isaiah 15
armenian-nea
1
Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։
2
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
3
Նրա հրապարակներում քո՛ւրձ հագեք, նրա տանիքների վրա լաց ու կո՛ծ արեք և նրա փողոցներում ամենքդ ողբացե՛ք ու լացե՛ք։
4
Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։
5
Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։
6
Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանա, և այնտեղ դալար բույս չի լինելու.
7
մի՞թե այդպես պիտի փրկվի։ Նրա ձորերի վրա պիտի բերեմ արաբացիներին, որ գրավեն,
8
քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։
9
Եվ Ռեմոնի ջուրը պիտի լցվի արյամբ, քանի որ Ռեմոնի վրա պիտի բերեմ արաբացիներին ու վերացնեմ Մովաբի զավակին, Արիելին և Ադեմի մնացորդին էլ։
← Chapter 14
Chapter 16 →