bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Hosea 6
Hosea 6
armenian-nea
1
Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։
2
Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ
3
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
4
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։
5
Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։
6
Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։
7
Սակայն նրանք նմանվեցին մի մարդու, որը դրժում է ուխտը։ Արդ, արհամարհեց ինձ
8
Գաղաադը, քաղաք, որ սնոտի բաներ է անում և խառնում ջրերը.
9
քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին
10
Իսրայելի տան մեջ։ Տեսա արհավիրքները. արդ, պոռնկացավ Եփրեմը, և պղծվեց Իսրայելը։
11
Հուդան սկսեց այգեկութը, երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։
← Chapter 5
Chapter 7 →