bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Hosea 13
Hosea 13
armenian-nea
1
Ըստ Եփրեմի խոսքերի, նա Իսրայելի Աստծու օրենքներն առավ, դրանք դրեց Բահաղի մեջ ու մեռավ։
2
Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝ նրանց ճարտարների գործ նվիրելով։ Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց, քանի որ հորթերը պակասեցին»։
3
Դրա համար կլինեն առավոտյան ամպի պես և վաղորդյան ցողի պես, որ անցնում է, կալից քշված փոշու պես, և ծխնելույզներից ելնող ծխի պես։
4
«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։
5
Ես էի քեզ հովվում անապատում՝ անշեն երկրում։
6
Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։
7
Ես նրանց համար կլինեմ հովազի պես և ընձառյուծի պես՝ ասորեստանցիների ճանապարհին։
8
Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը. անտառի կորյունները կուտեն նրանց, և վայրի գազանները կհոշոտեն նրանց։
9
Քո կործանման ժամանակ, Իսրայե՛լ, ո՞վ պիտի օգնի քեզ։
10
Ո՞ւր է քո թագավորը. նա՛ կփրկի քեզ, քո բոլոր քաղաքներում կդատի քեզ, որի մասին ասացիր. «Տո՛ւր ինձ թագավոր և իշխան»։
11
Քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ և ընդհատեցի իմ ցասումով։
12
Եփրեմն անիրավությունների կապոց է, և նրա մեղքերը ծածկված են։
13
Ծննդկանի երկունքի պես ցավեր կհասնեն նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ չի կարողանա դիմանալ որդիների կործանմանը։
14
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
15
քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։
← Chapter 12
Chapter 14 →