bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Hebrews 5
Hebrews 5
armenian-nea
1
Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի քավության համար։
2
Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։
3
Դրա համար նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի քավության համար։
4
Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։
5
Նույնպես և Քրիստոսը ոչ թե ինքն իրեն փառավորեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։
6
Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» ։
7
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
8
Թեպետև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց
9
և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ
10
և Աստծուց անվանվեց Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։
11
Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։
12
Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի.
13
քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարության խոսքին, քանզի երեխա է։
14
Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։
← Chapter 4
Chapter 6 →