bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Ezekiel 15
Ezekiel 15
armenian-nea
1
Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2
«Մարդո՛ւ որդի, բոլոր այն ճյուղերի փայտերի համեմատությամբ, որ անտառի ծառերից են, ինչի՞ կծառայի որթատունկի փայտը։
3
Մի՞թե նրանից փայտ կարող են վերցնել՝ որևէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կարող են վերցնել՝ դրանից աման կախելու համար։
4
Այն միայն կրակին է տրվում, որ սպառվի, քանի որ կրակը նրանից հատված ճյուղը տարեցտարի սպառում է, և որթատունկն իսպառ վերանում է. մի՞թե այն որևէ գործի համար պիտանի է լինում։
5
Նույնիսկ եթե որթատունկն ամբողջական է հատվում, դարձյալ ոչ մի գործի համար պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրո ճարակ է դառնում. ոչ մի բանի բոլորովին պիտանի չէ։
6
Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինչպես որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտն եմ հանձնել՝ հրո ճարակ լինելու, նույնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ հանձնելու։
7
Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։
8
Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։
← Chapter 14
Chapter 16 →