bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Ecclesiastes 6
Ecclesiastes 6
armenian-nea
1
Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որ շատ հաճախ է պատահում մարդուն։
2
Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։
3
Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,
4
որովհետև ունայնությամբ է լույս աշխարհ եկել և քայլում է խավարի միջով, և խավարում էլ կծածկվի նրա անունը,
5
որովհետև նա ո՛չ արև տեսավ և ո՛չ էլ իմացավ, թե ի՛նչ է հանգիստը մեկ ուրիշից ավելի։
6
Անգամ եթե ապրել է հազար տարի, բայց ոչ մի բարիք չի վայելել, մի՞թե նույն տեղը չի գնալու։
7
Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի հագենում։
8
Ո՞րն է իմաստունի առավելությունը հիմարից, որ տնանկը գիտե կյանքին ընդառաջ գնալ։
9
Լավ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ։ Սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
10
Ինչ որ գոյություն ունի, արդեն անուն է դրված վրան, և սկզբից արդեն հայտնի է, թե ինչպիսի՛ն է մարդը, և որ նա երբեք չի կարող չափվել իրենից Հզորի հետ,
11
որովհետև շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնությունը։
12
Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։
← Chapter 5
Chapter 7 →